հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանի միջուկային գիտնականի սպանության գործում Սիոնիստական ​​ռեժիմի դերի մասին նոր ապացույցներ են բացահայտվել

Իրանի միջուկային գիտնականի սպանության գործում Սիոնիստական ​​ռեժիմի դերի մասին նոր ապացույցներ են բացահայտվել

Iran Press միջազգային լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի միջուկային և պաշտպանության ոլորտների ականավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ժամանակ ահաբեկիչների կողմից օգտագործված զենքի մնացորդների հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանք արտադրվել են Իսրայելում, փոխանցում է parstoday.com-ը:

Ըստ այս տեղեկատվության, ահաբեկչական գործողության ժամանակ օգտագործված զենքի վրա  գրված է եղել. «Արտադրված է Իսրայելում»:

Iran Press լրատվական գործակալության տրամադրության տակ հայտնված տեղեկատվության համաձայն, նահատակ Ֆախրիզադեի սպանությունն իրականացվել է հեռակառավարվող գնդացրից, որը տեղադրված է եղել  Նիսան մակնիշի մեքենայի վրա:

Ըստ  տեղեկությունների  գնդացիրը, որը հագեցած է եղել իսրայելական արտադրության հեռակառավարման հատուկ վահանկով, կրակել է  նահատակ Ֆախրիզադեին ճանաչելուց անմիջապես հետո:

Նշվում է նաև, որ մեքենայի ընտրությունը կատարվել է նահատակ Ֆախրիզադեի թինապահներին չեզոքացնելու և հեռակառավարման վահանակը ոչնչացնելու նպատակով, որպեսզի  ապացույցներն ամբողջությամբ ոչնչացնեն:

  • Կիսվել: