ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելը իրեն չի զսպի Իրանի կողմից հարվածի դեպքում և պատասխան հարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս հայտարարությունը նա արել է Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ մոտալուտ Ռոշ Հաշանա տոնի՝ հրեական Նոր տարվա կապակցությամբ:

«Մենք տեսնում ենք նշաններ, որ հզոր տնտեսական ճնշումը, որի տակ գտնվում է Իրանը, և ապստամբության ու ռեժիմի փլուզման վախը կարող են նրանց դրդել ծայրահեղ քայլերի», - պնդել է Կացը:

Դատողություններ անելով այն մասին, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ նախարարը սպառնացել է խիստ պատասխան միջոցներով:

«Իրանական հարձակումը Իսրայելի ուղղությամբ մեզ կազատեր ցանկացած զսպող գործոններից, մենք հարված կհասցնեինք ողջ ենթակառուցվածքին, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքին, և Իրանին հետ կվերադարձնեինք քարե դար ու խավար», - հայտարարել է նա:

  • Կիսվել: