Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում
Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է կառավարության կողմից առաջարկված՝ Աբբաս Արաղչիի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
Նշենք, որ Արաղչին եղել է նախկին փոխնախարար և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։
Հավելենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր Իրանի նոր նախագահ Մահմուդ Փեզեշքիանը: