Իրանի իշխանությունները բռնել են 5 մարդու, որոնց կասկածում են գաղտնի օբյեկտները լուսանկարելու մեջ. ԶԼՄ
Իրանի իշխանությունները բռնել են հինգ մարդու Յեզդ քաղաքի կենտրոնում, նրանց կասկածում են գաղտնի օբյեկտները լուսանկարելու եւ «Իսրայելի հետ համագործակցելու» մեջ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։
Ձերբակալությունները կատարվել են Իրանի դեմ Իսրայելի վերջին ժամանակների ամենամեծ օդային հարձակման ֆոնին։
Իրանը չի հրապարակել լրացուցիչ մանրամասներ ձերբակալվածների անձի կամ ենթադրյալ համագործակցության բնույթի մասին։