Իրանի հրթիռային երեկվա հարվածից Հայֆայի նավթավերամշակման գործարանում 3 մարդ է զոհվել
Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հրթիռային հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է The Times of Israel-ը:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր «Ճշմարիտ խոստում 3» գործողության նոր ալիքի մեկնարկի մասին, որը կտևի մինչև լուսաբաց: Նշվում է, որ այս գործողության ընթացքում Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցնելու իսրայելական քաղաքներին, այդ թվում Հայֆային և Թել Ավիվին: