երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ

Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ

Իրանի հետ պատերազմում օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարություն էր, քանի որ այժմ ԱՄՆ-ը ի պատասխան նույնպես կարող է հրաժարվել օգնել Եվրոպայում իր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք ՆԱՏՕ-ի հիանալի անդամ ենք եղել՝ շատ առումներով, անկասկած, գերիշխող անդամ։ Տարիների ընթացքում մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել՝ ոչ թե միլիարդներ, այլ հենց տրիլիոններ, Եվրոպան պաշտպանելու համար», - ասել է նա

«Այդ պատճառով ես ասում եմ Փիթ Հեգսեթին և մնացած բոլորին. եթե մենք ծախսում ենք այսքան գումար՝ հարյուրավոր, ուղղակի հարյուրավոր միլիոն դոլարներ, հիմնականում նրանց Ռուսաստանից պաշտպանելու համար: Բայց լսե՛ք. մենք ծախսում ենք այսքան գումար, իսկ հետո, երբ մեզ, հնարավոր է, օգնություն է պետք փոքր գործերում՝ սա մանրուք է, սա կարևոր բան չէ, սա մանրուք է, նրանք ասում են՝ «ոչ, նախընտրում ենք չօգնել»։ Հիմարություն է այդպես ասելը, որովհետև մենք կարող ենք նրանց նույնը ասել, եթե ցանկանանք։ Եվ, հնարավոր է, հենց այդպես էլ վարվենք», - եզրափակել է Թրամփը։

  • Կիսվել: