Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան նկատառումներից բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներովշ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Միևնույն ժամանակ, Արաղչին հավելել է, որ Իրանի կառավարությունը մշտական կապ է պահպանում երկրի առաջնորդի հետ։
Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Հոսեյնին ավելի վաղ հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին ապաքինվում է. նա ունեցել է մեջքի, ծնկի վնասվածք, ինչպես նաև պատռված վերք ականջի հետևում։
Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ալի Խամենեիին, ով զոհվել էր փետրվարի 28-ին սկսված Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հենց առաջին օրը։ Նոր առաջնորդը մարտի 9-ի գիշերը բարձրագույն ղեկավար պաշտոնում ընտրվելու պահից ի վեր դեռևս չի հայտնվել հանրության առջև, սակայն այդ ժամանակվանից ի վեր նրա մամուլի ծառայությունը առաջնորդի անունից մի քանի ուղերձ է հրապարակել։


