չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իրանի և «Թալիբանի» պաշտոնյաները քննարկել են սահմանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Իրանի և «Թալիբանի» պաշտոնյաները քննարկել են սահմանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Իրանի և Աֆղանստանի «Թալիբան» շարժման պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և ընդհանուր սահմանի երկայնքով անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է Mehr-ը:

Ինչես հաղորդվում է՝ Քաբուլում կայացած հանդիպմանը մասնակցել են Աֆղանստանում Իրանի դեսպան Ալիռեզա Բիկդելին, Իրանի արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին և «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքանին։

Բանակցությունները ծավալվել են երկու հարևան երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և սահմանային հարցերի շուրջ։ Երկու կողմերն էլ մանրամասն խորհրդակցություններ են անցկացրել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և ընդհանուր սահմանի երկայնքով համակարգման բարելավման համատեղ ջանքերի վերաբերյալ։

Նշվում է, որ իրանական պատվիրակությունը շեշտել է ընդհանուր սահմանների երկայնքով կայունության պահպանման և փոխըմբռնման ու համագործակցության ոգով խնդիրները լուծելու համար երկխոսության շարունակման կարևորությունը։

Հաքանին էլ ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ վստահեցնելով, որ «Թալիբան»-ը ձգտում է բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լավ հարաբերությունների։

  • Կիսվել: