երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտել է իրականացման փուլ. լրատվամիջոց

Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտել է իրականացման փուլ. լրատվամիջոց

Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտել է իրականացման փուլ, հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով մի շարք լրատվամիջոցների։

Իրանական լրատվական գործակալությունը պարզաբանում է, որ Իրանը իր հրթիռային հարձակումները իրականացրել է Իսրայելի տարածքի վրա մինչև հրադադարը։

Իր հերթին, Press TV-ն հաղորդում է, որ հրադադարը սկսվել է Իսրայելի տարածքի վրա Իրանի կողմից իրականացված չորս հրթիռային հարվածներից հետո։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը գրեթե միաժամանակ դիմել են իրեն խաղաղության առաջարկով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: