Իրանի եւ ԱՄՆ բանակցություններում առաջընթացի հույս կա. Լավրով
Ռուսաստանը հաջողություն է ցանկանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընթացին, հույս կա, որ ձեռք կբերվի առաջընթաց, եւ գործընթացը կընթանա ճիշտ ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը անվտանգության հարցերի համար պատասխանատու բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը։
«Մենք այժմ ականատես ենք Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցային գործընթացին, որտեղ միջուկային էներգիայի ծրագրերի խաղաղ օգտագործման շրջանակում հարստացման իրավունքի այս սկզբունքը առանցքային է։ Եվ դատելով վերջին փուլին հաջորդած կողմերի մեկնաբանություններից՝ հույս կա, որ առաջընթաց կարձանագրվի, եւ գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այս ջանքերին հաջողություն ենք մաղթում՝ հուսալով, որ ձեռք կբերվեն այնպիսի արդյունքներ, որոնք կբավարարեն բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում, իհարկե, Իրանին»,- ասել է նա։