Իրանի դեմ չհրահրված ագրեսիան արդարացում չունի. Պուտինը Մոսկվայում ընդունել է Արաղչիին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և հայտարարել, որ Իրանի դեմ չհրահրված հարձակումը ոչ մի արդարացում չունի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի», - ասել է Պուտինն Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը նշել է, որ Արաղչին Ռուսաստան է այցելում «տարածաշրջանում և Իրանի շուրջ իրավիճակի կտրուկ վատթարացման դժվարին ժամանակահատվածում»։
«Մեր դիրքորոշումը ներկայիս իրադարձությունների վերաբերյալ լավ հայտնի է, այն հստակ շարադրված և ձևակերպված է Ռուսաստանի անունից Արտաքին գործերի նախարարության կողմից։ Եվ դուք գիտեք այն դիրքորոշման մասին, որը մենք զբաղեցրինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - ասել է ՌԴ նախագահը։
Իր հերթին, Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները քննադատելու համար։ Նա ասել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է Իրանի դեմ իրականացված հարվածների պատճառով։ Արաղչիի խոսքով՝ Թեհրանն Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները համարում է անօրինական և պաշտպանվելու օրինական իրավունք ունի։
Հունիսի 22-ին ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից շարունակվող հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին զերծ մնալ պատասխան գործողություններից և խաղաղ ճանապարհով լուծել մնացած տարաձայնությունները։