շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Իրանի ԱԳՆ պաշտոնյան քննադատել է իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու վերաբերյալ Թրամփի որոշումը

Իրանի ԱԳՆ պաշտոնյան քննադատել է իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու վերաբերյալ Թրամփի որոշումը

Իրանի արտաքին գործերի նախարարության՝ իրանցի արտագաղթողների հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաշեմի-Ռաջան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների նկատմամբ սահմանված մուտքի արգելքը: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Նա նշել է, որ այդ որոշումը ցույց է տալիս «խորը թշնամանք» իրանցիների նկատմամբ, նաև խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ խտրականության բացառման և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը:

  • Կիսվել: