շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի կիրառած նոր պատժամիջոցները, նշելով. «Այս ճնշումներն ու պատժամիջոցները չեն խաթարի Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր հպարտ ժողովրդի անվտանգությունն ու անդորրը», գրում է parstoday.com-ը:

Արձագանքելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Իրանի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը, Սաիդ Խաթիբզադեն, դատապարտելով այդ քայլը նշել է. «Նոր պատժամիջոցներն արտացոլում է Սպիտակ տան հակասական քաղաքականությունը»։

Նա հավելել է. «Կառավարությունը, որը խոսում է ՀԳՀԾ վերադառնալու իր մտադրության մասին և շարունակում է Թրամփի քաղաքականությունը, կիրառելով նոր պատժամիջոցներ փոխանցումէ այն ուղերձը, որ այդ երկրին վստահել չի կարելի»։

Խաթիբզադեն ընդգծել է.«ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցույց են տվել, թե որքան անկարող են հասկանալ Իրանի իրողությունները»։

Նա հավելել է. «ԱՄՆ-ի այս քայլերը նշանակում են, որ Վաշինգտոնը շարունակում է Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման և պատժամիջոցային քաղաքականությունը, են և այս երկրի անօրինական ու դաժան պատժամիջոցները, և քանի որ այս քաղաքականը: Սակայնք անի որ այդ քաղաքականությունն ԱՄՆ-ի նպատակներից ոչ մեկին չի հասել, դրա շարունակումը նորից լինելու անարդյունք»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր միակողմանի քաղաքականության շրջանակում, ա ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսման նախօրեին, նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։

  • Կիսվել: