Ընտրական գործընթացները դարձել են դիմակայության նոր գլոբալ թատերաբեմ. դա իրենց վրա զգացել են Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը. Մեդվեդև
Ընտրական գործընթացները դարձան միջազգային դիմակայության նոր գլոբալ թատերաբեմ, ինչն իրենց վրա լիարժեք զգացին ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Այս մասին ՛՛Հանուն ազգերի ազատության՛՛ համաշխարհային շարժման գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է ՛՛Եդինայա Ռոսիա՛՛ կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դիմակայության նոր գլոբալ թատերաբեմ են դարձել ընտրական գործընթացները։ Դա իրենց վրա լիովին զգացել են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական երկրները, ինչն ինքնին դեռ որոշ ժամանակ առաջ զարմանալի կթվա։ Դա Գերմանիան է, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը, շատ ուրիշներ։ Բրազիլիան՝ վերջերս... Կուլիսային տիկնիկավարները պատրաստ չեն և չեն ուզում հաշվի առնել ժողովրդի կամքը ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս՛՛:



