Նոր պատերազմի դեպքում ամերիկացի օդաչուներն այպևս չեն տեսնի ամերիկյան հողը. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ 40-օրյա պատերազմից հետո Իրանը զգալիորեն ընդլայնել է իր հակաօդային պաշտպանության համակարգերի քանակը, տեսակները և տեղակայման աշխարհագրությունը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ նոր ռազմական բախում չսկսելու մասին։
«Հնարավոր է՝ F-35-երին հաջողվել է հեռանալ՝ ստանալով անցանկալի հետադարձ տոմս»,- հայտարարել է նա՝ զգուշացնելով, որ նոր պատերազմի դեպքում ամերիկացի օդաչուներն այլևս «հաստատ չեն տեսնի ամերիկյան հողը»։
ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև պնդել է, որ Իրանը պարբերաբար խոցում է ամերիկյան MQ-9 և MQ-1 անօդաչու թռչող սարքերը, և խոստացել, որ ապագայում ամերիկյան կործանիչներն այլևս վերադարձի ճանապարհ չեն ունենա։
Տեսանյութը՝ այստեղ:



