Իրանցի Ջաֆար Փանահիի ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Հեղիանակավոր Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրին հաղթող է ճանաչել իրանցի այլախոհ ռեժիսոր Ջաֆար Փանահիին՝ իր «Հասարակ պատահականություն» ֆիլմի համար, որի սյուժեն մասամբ հիմնված է իր կենսագրության վրա։ Ռեժիսորը ստացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղ»-ը:
Ֆիլմի համառոտագրում այն նկարագրված է որպես «կատաղի, բայց ծիծաղելի թրիլեր այն մասին, թե ինչպես կարելի է վրեժ լուծել ռեպրեսիվ ռեժիմից»:
Իր հայրենի երկրում Փանահիի ֆիլմերը բազմիցս կրճատվել են կամ նույնիսկ չեն թողարկվել գրաքննության պատճառով, իսկ ինքը՝ ռեժիսորը, երկու անգամ հայտնվել է բանտում։
2010-ին Փանահին Իրանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և 20 տարով զրկվել ֆիլմ նկարահանելու իրավունքից։ Նրան ձերբակալել են միայն 2022-ին։ 65-ամյա Փանահին հացադուլ է հայտարարել, ինչից հետո ազատ է արձակվել: Չնայած աշխատանքային արգելքին՝ ռեժիսորը շարունակում է ֆիլմեր նկարահանել։