չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Ջիդդայում

Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Ջիդդայում

Իրանցի մի քանի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ներկայացուցչությունում, որը գտնվում է սաուդյան Ջիդդա քաղաքում:

Այս մասին հաղորդում Է regionpress.am-ը։
Այս մասին երկուշաբթի հայտնել է իրանական ISNA գործակալությունը։ Գործակալության տեղեկատվության համաձայն՝ «Իրանցի երեք դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա և վեց տարվա ընդմիջումից հետո պետք է վերսկսեն իրենց գործունեությունը ԻՀԿ-ում»:
Նշվում է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Սաուդյան և իրանցի ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այժմ Բաղդադում՝ Թեհրանի և Էր Ռիադի միջև բանակցությունների չորս փուլ է կայացել:
Բացի այդ, կողմերը հանդիպել են նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում: Հանդիպումների ընթացքում կողմերի երկխոսությունը կենտրոնացած է եղել երկկողմ և տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում Պարսից ծոցում և Եմենում տիրող իրավիճակի շուրջ։ 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել էր, որ Թեհրանի և Էր-Ռիադի միջև երկխոսության և դեսպանատների աշխատանքի վերսկսման համար որևէ խոչընդոտ չկա։
Երկու երկրների միջև հարաբերությունները լրջորեն սրվել էին 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման դեմ Եմենի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո, որը շարունակվում է մինչ օրս: Իրանը թագավորության այս գործողությունները համարում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում։ Էր Ռիադը Թեհրանին մեղադրում է հութիներին աջակցելու մեջ, որոնք իրենց զենքերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերն ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ։

 

  • Կիսվել: