չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի է ունեցել  Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի միջև

Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի միջև

Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ ռուսական կողմը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման և Իսրայելի դրանց միանալու մասին հայտարարությունը։

Հաղորդվում է նաև, որ Մոսկվան հաստատակամորեն ելնում է այն դիրքորոշումից, որ նշված պայմանավորվածությունները, ինչպես հայտարարել են պակիստանցի միջնորդները, ունեն տարածաշրջանային բնույթ և, մասնավորապես, տարածվում են նաև Լիբանանի վրա։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել բանակցային գործընթացի հաջողության վերաբերյալ և հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու այնպիսի լուծումների որոնմանը, որոնք թույլ կտան հաղթահարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «չհրահրված ագրեսիայի» հետևանքները և ապահովել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայուն անվտանգություն։

Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։

  • Կիսվել: