ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Փեզեշքիանը նշել է Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը

Փեզեշքիանը նշել է Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը

Իրանը մշտապես ձգտել է խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհն Իսրայելի ագրեսիան «անվերապահորեն դադարեցնելն» է։ Այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և հանգստության, սակայն ներկա պայմաններում պարտադրված պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան «անվերապահորեն դադարեցնելն» ու սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրությունների ավարտը վերջնական երաշխավորելն է», - նշել է նա գրառման մեջ։

Փեզեշքիանի խոսքով՝ հակառակ դեպքում, «պատասխանները թշնամուն կլինեն ավելի կոշտ և ցավալի»։

Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն ութերորդ օրն է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ 

  • Կիսվել: