ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԻՀՊԿ հետախուզությունը նոր ղեկավար ունի

ԻՀՊԿ հետախուզությունը նոր ղեկավար ունի

Գեներալ Մաջեդ Խադեմին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության նոր ղեկավար՝ փոխարինելով Մոհամմադ Քազեմիին, որը զոհվել էր Իսրայելի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Հունիսի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը զոհվել է Իսրայելի հարձակման հետևանքով։ Ավելի ուշ Իրանի իշխանությունները հաստատել են Քազեմիի և նրա գործընկերների՝ Հասան Մոհաքեքի և Մոհսեն Բաղերիի մահը։ Նրանք նաև Իրանի հետախուզության բարձրաստիճան սպաներ էին։

Ինչպես նշում է Fars-ը, Մաջեդ Խադեմիի նշանակումը հաստատվել է ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրի կողմից։

  • Կիսվել: