Ի՞նչ պայմաններ է ներկայացրել «Հեզբոլլահը» հրադադարի համար
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրադադարի համար ներկայացրել է հինգ պայման: Այս մասին տեղեկացնում է Fars-ը։
Նշվում է, որ Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահի» ներկայացուցիչ Հասանը, մասնավորապես, հայտարարել է. «Լիբանանում ոմանք ընկել են ԱՄՆ-ին վստահելու ծուղակը․ նրանք գնացել են Վաշինգտոն և հանդիպել Իսրայելի դեսպանին, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որը մինչ այժմ չի իրականացվել»:
Նա ասել է, որ Շարժումը հրադադարի համար ունի հինգ պայման՝
• ագրեսիայի դադարեցում՝ առանց որևէ պայմանի,
• Իսրայելի ամբողջական և անվերապահ դուրսբերում․ «մենք չենք համաձայնի որևէ կարմիր գծի կամ այլ սահմանափակումների»,
• տեղահանված անձանց վերադարձ իրենց բնակավայրեր,
• գերիների վերադարձ,
• ավերված շրջանների վերականգնում։


