Ի՞նչ պայման է դրել ՀԱՄԱՍ-ը՝ բոլոր պատանդներին ազատ արձակելու դիմաց
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ի լրագրող Ռիչարդ Էնգելի հետ զրույցում ասել է, որ խմբավորումը պատրաստ է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքացիական պատանդներին՝ օտարերկրացիներին և իսրայելցիներին, եթե Իսրայելը դադարեցնի իր ավիահարվածները Գազայի վրա:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ պատանդները կարող են ազատ արձակվել մեկ ժամվա ընթացքում, եթե Իսրայելը կատարի իրենց պայմանները: Նրա խոսքով՝ ներկայումս պատանդներին ազատելու անվտանգ վայր չկա։
Բացի այդ՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակը նաև ասել է, որ պատանդ պահվող իսրայելցի զինվորների ազատ արձակման դիմաց Իսրայելը պետք է ազատի բոլոր պաղեստինցիներին, որոնք պահվում են իսրայելական բանտերում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն արդեն գիտեն քաղաքացիական պատանդների ազատ արձակման պայմանների մասին, քանի որ զինյալ խմբավորումը դրանք բացահայտել է արաբական մի քանի երկրների ղեկավարների հետ զրույցներում։