Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մհետ:
Կողմերը քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ Էրդողանը ԱՄՆ նախագահ Թրամփին հրավիրել է Թուրքիա։
Նա հայտարարել է, որ Գազայում մարդասիրական ճգնաժամը հասել է լուրջ ծավալների, և Թուրքիան «պատրաստ է աջակցել օգնության մատակարարմանը և տևական խաղաղության հաստատմանը»։
Էրդողանը աջակցություն է հայտնել ամերիկացի առաջնորդի՝ պատերազմները դադարեցնելու մոտեցմանը՝ դրական գնահատելով ԱՄՆ-ի ջանքերը՝ Իրանի հետ բանակցությունները առաջ մղելու և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու նախաձեռնությունները։
Թուրքիայի նախագահը շեշտել է Գազայում մարդասիրական ճգնաժամի լրջությունը և հայտարարել, որ մարդասիրական օգնության մատակարարումը պետք է իրականացվի առանց ընդհատումների։ Նա վերահաստատել է՝ տարածաշրջանում հրադադարի ապահովման և կայուն խաղաղության հասնելու գործում աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամությունը։
Էրդողաննը ընդգծել է նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունն ու ընդգծել, որ երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումը կարող է նպաստել կայունացմանը։ Ըստ նրա՝ խաղաղ Սիրիան կնպաստի կայունության ամրապնդմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։