Հյուսիսային Կորեայում նախորդ երկու օրերի ընթացքում 1,4 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու ժողովրդական բանակին
Հյուսիսային Կորեայում նախորդ երկու օրերի ընթացքում համազգային մասշտաբով ավելի քան 1,4 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու ժողովրդական բանակին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Պատերազմի դեպքում Կորեայի Հանրապետությունը կկործանվի։ Նա պատերազմ է ուզում, և մենք սիրով կկործանենք նրան»,-ասվաած է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օրերս Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել էր, որ կձեռնարկի «էական ռազմական քայլ»՝ ամբողջությամբ կտրելով երկրի տարածքը հարևան Հարավային Կորեայից: Հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես չեղարկել է Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման ձգտող երկարամյա քաղաքականությունը: Հայտարարությունան մեջ ասվում էր, որ Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կապված են հարավին, ամբողջությամբ կկտրվեն՝ փակելով մուտքը սահմանի երկայնքով:
Հիշեցենք՝ վերջին շրջանում Կորեական թերակղզում իրավիճակը լարվել է: Նախօրեին Հյուսիսային Կորեան պայթեցրել է իր տարածքում միջկորեական ճանապարհների մի քանի հատվածներ։ Պաշտոնական Փհենյանը նախազգուշացրել էր, որ մտադիր է «ամբողջովին անջատել» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։