շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար

Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար

Այսօր առավոտյան «Հըզբոլլահը» խախտել է հրադադարը Լիբանանում՝ հարձակվելով Իսրայելի զինվորների վրա անվտանգության գոտում, որը պաշտպանում է իսրայելական բնակավայրերը հենց սահմանի մոտ: Այդ մասին հայտարարել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը:

«Հարձակման հետևանքով երեք զինծառայող ծանր վնասվածքներ է ստացել։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել «Հըզբոլլահի» ահաբեկիչների կենտրոնակայանին, որոնք հարձակման հրաման են տվել»։ Միայն ավելի ուշ ՑԱՀԱԼ-ին հայտնի դարձավ, որ «Հըզբոլլահը» քաղաքացիական անձանց միտումնավոր տեղակայել է այդ ռազմական օբյեկտի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:

  • Կիսվել: