կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Առաջին Հանրապետության կրթության ու մշակույթի երախտավորը․ Նիկոլ Աղբալյանի հիշատակի օրն է

Առաջին Հանրապետության կրթության ու մշակույթի երախտավորը․ Նիկոլ Աղբալյանի հիշատակի օրն է

Օգոստոսի 15-ը Նիկոլ Աղբալյանի հիշատակի օրն է:

Նիկոլ Աղբալյանը հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ և ՀՅԴ անդամ էր։ Նա կանգնած էր հայոց պետականության վերականգման հիմքերում և կարևոր դեր է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության մշակութային և կրթական կյանքի ձևավորման մեջ։

1918 թ.-ին, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, Աղբալյանը ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, իսկ 1919 թ.-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։ Նրա անմիջական ջանքերով հիմնադրվել է Երևանի պետական համալսարանը։

Հայաստանի Խորհրդայնացումից հետո, 1921 թ. փետրվարին, նա կալանավորվեց, սակայն Փետրվարյան ապստամբությունից հետո ազատ արձակվեց և անցավ Պարսկաստան, ապա Եգիպտոս, որտեղ շարունակեց իր մանկավարժական և մշակութային գործունեությունը։

1928 թ. մայիսի 28-ին, Կահիրեում, մի խումբ հայ մտավորականների հետ համատեղ, հիմնեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միությունը, որը մինչ օրս պահպանում է և տարածում հայկական կրթական ու մշակութային արժեքները։

Նիկոլ Աղբալյանը վախճանվեց 1947 թ. օգոստոսի 15-ին Բեյրութում՝ թողնելով հարուստ ժառանգություն հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային կյանքում։

ՀՅԴ Հայաստան

  • Կիսվել: