Հութիները երկու հրթիռ են արձակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ ռազմական օդանավակայանի ուղղությամբ
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը թիրախավորել է երկրի հարավ-արևմուտքում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող Դհուբաբ շրջանի ռազմական օդանավակայանը, տեղեկացնում է Al-Masdar Online-ը։
Նշվում է, որ հարձակումը ռազմական օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է հաջորդաբար արձակված երկու հրթիռով։ Գործողությունն ուղեկցվել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում ռազմավարական տարածքի վրա անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ ակտիվությամբ։
Հութիների կողմից օդանավակայանի վրա հարձակման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արվել։
Ռազմական աղբյուրները Al-Masdar Online-ին հայտնել են, որ Ազգային դիմադրության ուժերն օգոստոսի 13-ի երեկոյան խափանել են ալ-Հանայա ճակատում՝ Թաիզի նահանգի մոտակայքում, հութիների ներթափանցման նոր փորձը։



