երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Հունգարիային չես կարող վախեցնել. Օրբանը պատասխանել է Զելենսկիին

Հունգարիային չես կարող վախեցնել. Օրբանը պատասխանել է Զելենսկիին

Բուդապեշտը չի զիջի ճնշումներին կամ սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ իր մասին արված արտահայտությունների։

«Հունգարիային չես կարող վախեցնել։ Առաջնորդները գալիս և գնում են, կարող են լինել անձնական վիրավորանքներ, բայց Հունգարիայի արժանապատվությունը քննարկման առարկա չէ»,-մասնավորապես նշել է Օրբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ «յուրաքանչյուր Վիկտոր, ով ապրում է Եվրոպայի հաշվին, բայց վաճառում է նրա շահերը, արժանի է ապտակի»։

  • Կիսվել: