շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հունգարիայի խորհրդարանը վերջնական քվեարկություն կանցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ

Հունգարիայի խորհրդարանը վերջնական քվեարկություն կանցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ

Փետրվարի հինգին Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի, որի ծրագրում ներառված է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի հայցի վավերացումը: Այս մասին ասված է այդ երկրի օրենսդիր մարմնի կայքում։

Ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ հունվարի 29-ին Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին կոչ են արել արտահերթ նիստ գումարել Շվեդիայի դիմումը վավերացնելու համար։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն չի տեսնում։

Հինգշաբթի Եվրախորհրդը որոշում է կայացրել, ըստ որի՝ Եվրամիությունը 50 միլիարդ եվրոյի չափով օգնություն է հատկացնելու Կիևին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը դեմ էր այդ որոշմանը, ի վերջո զիջել է՝ բացատրելով, որ Կիևին նախատեսված 50 միլիարդ եվրոն ծախսվելու է ոչ թե զենք գնելու, այլ սնանկացած ուկրաինական պետությանն աջակցելու համար, որպեսզի այն ամբողջությամբ չփլուզվի։ Միաժամանակ ԵՄ անդամ պետությունները համաձայնել են Հունգարիայի առաջարկին՝ ստեղծելու միջոցների ծախսումը վերահսկող մեխանիզմ։

Ըստ ԶԼՄ-ների՝ Հունգարիայի համաձայնությունը ստանալու համար ԵՄ-ն նաև սպառնացել էր Բուդապեշտին, որ առանց նրա կկայացնի Ուկրաինային մակրոֆինանսական աջակցության մասին որոշումը և Հունգարիային տրամադրվելիք գումարները կուղարկի Կիև:

  • Կիսվել: