Մենք ո՛չ անակնկալի կգանք, ո՛չ էլ պասիվ կդառնանք. Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարը հայտարարել է. «Մենք սպառնալիքներն օգտագործում ենք որպես հիմք՝ մեր պատրաստականությունը բարձրացնելու, զսպման կարողությունն ամրապնդելու և մեր հզորությունն ավելացնելու համար»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալությունը, բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Էբն-օլ-Ռեզան գրել է. «Թեև թշնամու վերջին հայտարարություններն արվում են հոգեբանական գործողությունների և հաշվարկների պատերազմի համատեքստում, մեր տեսանկյունից յուրաքանչյուր սպառնալիք իրական է և լուրջ ուշադրության արժանի»։
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարն ընդգծել է. «Մենք ո՛չ անակնկալի կգանք, ո՛չ էլ պասիվ կդառնանք. մենք սպառնալիքներն օգտագործում ենք որպես հիմք՝ մեր պատրաստականությունը բարձրացնելու, զսպման կարողությունն ամրապնդելու և մեր հզորությունն ավելացնելու համար»։



