ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Հունգարիայի ԱԳ նախարարը Եվրախորհրդարանն  անվանել է «աշխարհում ամենակոռումպացված կազմակերպություններից մեկը»

Հունգարիայի ԱԳ նախարարը Եվրախորհրդարանն անվանել է «աշխարհում ամենակոռումպացված կազմակերպություններից մեկը»

Եվրոպական խորհրդարանն աշխարհում ամենակոռումպացված կազմակերպություններից մեկն է։ Այս մասին Kossuth ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար, արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես կարող եմ ԵԽ շատ քիչ հայտարարություններ, բանաձևեր հիշել, որոնք կօգնեին Եվրոպային։ Եվրախորհրդարանի հանդեպ հավատը գրեթե զրոյի է հավասարվել, վերջին շրջանում կոռուպցիոն իրադարձություններն էլ հստակ ցույց տվեցին, որ խոսքն աշխարհի ամենակոռումպացված կազմակերպություններից մեկի մասին է։ ԵԽ բանաձևերը Եվրոպային հիմնականում վնաս են հասցրել՛՛։

Հունգարիայի ԱԳ նախարարը կրկնել է Բուդապեշտի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ իրենք դեմ են էներգետիկայի ոլորտում հակառուսական պատժամիջոցներ կիրառելուն, Կիևին զենք չեն ուղարկում և կոչ են անում դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ սկսել։

Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Բելգիայի ոստիկանությունն ու դատախազությունը մի քանի ձերբակալություններ և խուզարկություններ էր իրականացրել Բրյուսելում, որտեղ գտնվում է Եվրախորհրդարանը։ Իրավապահները գործողություններն իրականացրել էին Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ կապված կոռուպցիայի կասկածների հետաքննության շրջանակում։

  • Կիսվել: