Հունաստանը պաշտոնապես դուրս է գալիս Թուրքիայի հետ բանակցություններից՝ Անկարայի սպառնալիքների պատճառով
Չնայած Թուրքիայի կողմից Աթենքի հետ բանակցություններին ՆԱՏՕ-ի նախաձեռնության ընդունմանը, Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Հունաստանը դուրս կգա բանակցություններից Թուրքիայի կողմից շարունակական սպառնալիքների պատճառով, գրում է parstoday.com-ը:
Կիրիակոս Միսոտակիսն ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի բանակցությունների վերսկսման համար Անկարան նախ պետք է մի կողմ դնի Աթենքի դեմ ուղղված սպառնալիքները:
Ավելի վաղ Անկարան ողջունել էր բանակցությունները և կոչ էր արել Աթենքին սատարել Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու բանակցությունների ՆԱՏՕ-ի ծրագրին:
Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելքում հորատման և հետախուզական աշխատանքների պատճառով, տարածաշրջանում լարվածությունը սրվել է:
Հունաստանը և եվրոպական որոշ երկրներ հայտարարել են, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են և լարվածություն են առաջացնում տարածաշրջանում և նախազգուշացրել են Անկարային այդ գործողությունների հետևանքների մասին:
Թուրքիան ասում է, որ Անկարան ապահովում է իր իրավունքները Սև և Էգեյան ծովերում: