Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հունական Կրետե կղզու ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 74 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Independent պարբերականը նշում է, որ ցունամիի սպառնալիք է հայտարարվել։
Ցնցումները զգացվել են ամբողջ Էգեյան ծովում, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի որոշ հատվածներում։