շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հռոմի պապի հուղարկավորության պատարագը գլխավորում է Կարդինալների կոլեգիայի 91-ամյա դեկանը

Հռոմի պապի հուղարկավորության պատարագը գլխավորում է Կարդինալների կոլեգիայի 91-ամյա դեկանը

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի հուղարկավորության պատարագը գլխավորում է Կարդինալների կոլեգիայի 91-ամյա դեկան Ջովանի Բատիստա Ռեն, տեղեկացրել է ВВС News-ը։

91-ամյա իտալացին ձեռնադրվել է Բրեշիայի թեմում 1957թ.։ 2001թ. Հովհաննես Պողոս II պապը նրան կարդինալ է ձեռնադրել։

2020թ. նա ընտրվել է Կարդինալների կոլեգիայի դեկան, իսկ այս տարվա փետրվարին Ֆրանցիսկոս պապը երկարացրել է նրա լիազորությունները։

Մասնակցել է 2005թ. ապրիլի կոնկլավին, որտեղ ընտրվել է Բենեդիկտոս XVI պապը, եւ 2013թ. մարտի կոնկլավին, երբ ընտրվել է Ֆրանցիսկոս պապը։

  • Կիսվել: