Հրապարակվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը. Թուրքիան զիջում է նույնիսկ Պակիստանին
Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հրթիռային հարվածների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին «Տնտեսության և խաղաղության ինստիտուտը» (IEP) հրապարակել է Գլոբալ խաղաղության ինդեքսի 2025թ. առաջին կիսամյակի արդյունքները: Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աստիճանը մի փոքր նվազել է, սակայն դարձյալ բարձր է մնում:
Ամիսներ տևող Գազայի ռմբակոծությունից հետո Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հետևանքով Մերձավոր Արևելքի իրավիճակը բնութագրվում է որպես պայթյունավտանգ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանին ուղղակի հարվածներից հետո տարածաշրջանում հակամարտությունը նոր փուլ է մտել:
Ողջ այս խառնաշփոթի պայմաններում ուշագրավ է Թուրքիայի դիրքն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Ինդեքսի տվյալների համաձայն՝ Թուրքիան նույնիսկ Պակիստանից ցածր տեղ է գրավել։
Աշխարհի ամենաանվտանգ երկրների հնգյակը ներկա պահին կազմում են Իսլանդիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան և Շվեյցարիան։
Թուրքիան, ետ մնալով նույնիսկ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հայիթին, Պաղեստինը և Պակիստանը, զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը։