Հոյակապ. Էրդողանը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «նշանակալի նվաճում» է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որն այսօր անցկացվել է Ստամբուլում:
Ըստ թուրքականյ ԶԼՄ-ների՝ բանակցություններն Էրդողանը «հոյակապ» է համարել: Նա նշել է, որ իր գլխավոր նպատակն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպումն է, ցանկալի է՝ Թուրքիայի տարածքում:
«Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Պուտինն ու Զելենսկին հանդիպեն Ստամբուլում կամ Անկարայում։ Ես նույնիսկ կցանկանայի Թրամփին այնտեղ բերել»,-ասել է Էրդողանը։