կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հորմուզի նեղուցով նավերի տարանցման թիվն աճել է. աղբյուր

Հորմուզի նեղուցով նավերի տարանցման թիվն աճել է. աղբյուր

Վերջին օրերին Հորմուզի նեղուցով տարանցիկ նավերի թիվը փոքր-ինչ աճել է: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով ծովային մոնիթորինգի տվյալներին։

Նշվում է, որ Իրանը թույլ է տալիս նեղուցով փոքր թվով առևտրային նավերի տարանցումը, այդ թիվն աճում է, վերջին օրերին այն գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, խոսքն Իրանի դրոշի ներքո գտնվող նավերի մասին չէ։

Ըստ վերլուծաբանների՝ Արևմուտքի երկրների հետ կապված նավերն իրենք են փոխում երթուղիները, որպեսզի խուսափեն Հորմուզի նեղուցով անցնելուց, իսկ Չինաստանի, Հնդկաստանի և Իրանին բարեկամ մյուս երկրների նավերին թույլատրվում է մուտք գործել Իրանի տարածքային ջրեր։

Իր հերթին Bloomberg-ը հայտնել է, որ Իրանը շարունակում է նավթի մատակարարումները Հորմուզի նեղուցով, որը գրեթե նույն մակարդակին է, ինչ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց առաջ:

Ինչ վերաբերում է Խարգ կղզուն, ապա նավթի բեռնումը այնտեղ շարունակվում է: Ըստ պարբերականի՝ ԱՄՆ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել կղզում գտնվող Իրանի ռազմական օբյեկտներին, սակայն նավթային ենթակառուցվածքները հարվածների թիրախում չեն եղել։ 

  • Կիսվել: