Ու՞մ առջև Իրանը դարձյալ կփակի Հորմուզի նեղուցը
Իրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցումը այն երկրների և ընկերությունների համար, որոնք աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ օգտագործելու իրանական սառեցված ակտիվները: Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ, բրիգադի գեներալ Էբրահիմ Զոլֆաղարին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կօգտագործի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող իրանական ակտիվները՝ Հորմուզի նեղուցի շարունակական ռազմական շրջափակման պայմաններում նավերին և բեռներին հասցված հնարավոր վնասը փոխհատուցելու համար։



