ՀՕՊ միջոցները խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու ԱԹՍ. Սոբյանին
ՀՕՊ միջոցները խոցել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող երկու անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Անօդաչուների հարձակումների մասին հայտնել են նաև Լենինգրադի մարզի իշխանությունները. Պուլկովոյի օդանավակայանում դրոնների պատճառով թռիչքների սահմանափակումներ են մտցվել, հետաձգվել է ավելի քան 50 ավիաչվերթ:
Թռիչքների սահմանափակումներ են մտցվել նաև Սարատովում, Ուլյանովսկում, Իժևսկում և Իվանովոյում: Սարատովի մարզի ղեկավարի խոսքով՝ այնտեղ վնասվել են բնակելի տներ:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ անօդաչուներով հարված է հասցվել նաև Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկի ռազմական օդանավակայանին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խոցվել է կառավարվող ավիառումբներով պահեստը, ուսումնամարտական ինքնաթիռ և այլ ինքնաթիռներ: