երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հնդկաստանը կարող է լիարժեք հասանելիություն ստանալ Սու-57 կործանիչների տեխնոլոգիաներին. National Interest

Հնդկաստանը կարող է լիարժեք հասանելիություն ստանալ Սու-57 կործանիչների տեխնոլոգիաներին. National Interest

Հնդկաստանը կարող է լիարժեք հասանելիություն ստանալ ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների տեխնոլոգիաներին, գրում է ամերիկյան The National Interest (TNI) ամսագիրը։

Ըստ պարբերականի՝ «Հնդկաստանի հետ լիցենզավորված արտադրության վերաբերյալ համաձայնագիրը կարող է այդ երկրի պաշտպանության նախարարությանը լիարժեք հասանելիություն տրամադրել Սու-57-ի ներքին կառուցվածքին»։

Սու-57-ը կրակային հզորությամբ գերազանցում է մյուս բոլոր ռուսական կործանիչները։ Օդանավի հիմնական սպառազինությունը համարվում են 30 միլիմետրանոց 9-A-4071K ավտոմատ թնդանոթը, K-74m2, K-77M և R-37m հրթիռներն ու կառավարվող ռումբերը:

Մայիսին РИА Новости-ն, հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր, որ Սու-57-ում ներդրվել է արհեստական ​​բանականության համակարգ։

  • Կիսվել: