Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր քաղաքացիներին Իրանից տարհանելու անվտանգ ուղի
Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին, Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իրանի բարձր ռիսկի գոտիներից և ակտիվորեն քննարկում է Հայաստանի միջոցով տարհանման տարբերակները, հաղորդում է The New Indian Express-ը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հաստատել է, որ Հնդկաստանի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են Իրանի ավելի անվտանգ վայրեր՝ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողության ներքո։
Կառավարությունն ուսումնասիրում է տարհանման ուղիները, և քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ ուղղություն օգտագործելու հնարավորության վերաբերյալ։
Պաշտոնյաները հայտնել են, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարը հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արարարտ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։
Հնդկաստանի կառավարության տվյալներով՝ 2022 թվականի դրությամբ Իրանում բնակվում էր մոտ 10,000 Հնդկաստանի քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան 2,000 ուսանող։