Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը
Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն զորքերը սահմաններից դուրս բերելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդել է ANI-ն` երկու երկրների ռազմական հրամանատարների միջև բանակցություններից հետո։
«Քննարկվել են հարցեր, որոնք կապված են այն պարտավորության շարունակման հետ, ըստ որի՝ երկու կողմերն էլ չպետք է կրակեն կամ միմյանց դեմ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն։ Որոշվել է նաև, որ երկու կողմերն էլ կքննարկեն անհապաղ միջոցառումներ՝ սահմաններին և առաջնագծում զորքերի կրճատումն ապահովելու համար», – գործակալությունը մեջբերում է Հնդկաստանի բանակի հաղորդագրությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դելին և Իսլամաբադը մտադիր են շարունակել բանակցություններն ապագայում։ Բանակցությունների հաջորդ ամսաթիվը կհայտարարվի շուտով։