չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Հնդկաստանի ԶՈւ-ն հրթիռային հարվածներ է հասցնում Պակիստանի տարածքին

Հնդկաստանի ԶՈւ-ն հրթիռային հարվածներ է հասցնում Պակիստանի տարածքին

Հնդկաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում Քաշմիրի սահմանային թիրախներին։ Պայթյուններ են լսվում Քաշմիրի Պակիստանյան հատվածում։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը:

՛՛Հնդկաստանը գրոհել է ահաբեկիչների վրա Պակիստանի տարածքում՛՛,-հայտնել են Հնդկաստանի ՊՆ-ից:

Իր հերթին Պակիստանի հակաօդային պաշտպանության ուժերը շփման գծի երկնքում հնդկական կործանիչ են խոցել։

Պակիստանը խոստացել է պատասխանել ՛՛Հնդկաստանի ագրեսիային՛՛: Այդ երկիրը նաև 48 ժամով փակել է իր օդային տարածքը։

Տեսանյութերը՝ այստեղ և այստեղ:

 

  • Կիսվել: