Հնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի
Հնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել
Ըստ Times of India-ի՝ Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռում եղել է 290 ուղևոր։ Այն ուղևորվում էր դեպի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։