չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
«Հնարավոր է՝ Ուկրաինան պատերազմի թեժ փուլն ավարտի մինչև տարեվերջ». Զելենսկի

«Հնարավոր է՝ Ուկրաինան պատերազմի թեժ փուլն ավարտի մինչև տարեվերջ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան երկրների աջակցությամբ Ուկրաինան կարող է «ավարտին հասցնել պատերազմի թեժ փուլը մինչև այս տարեվերջ»․ այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ եթե մենք համահունչ գործենք և հետևենք Խաղաղության գագաթաժողովի ձևաչափին, կարող ենք վերջ տալ պատերազմի թեժ փուլին։ Մենք կարող ենք փորձել դա անել մինչև այս տարվա վերջ։ Պատերազմը կարող է ավարտվել բանակցությունների սեղանի շուրջ՝ դիվանագիտական ​​կարգավորմամբ, եթե արևմտյան երկրները ճնշում գործադրեն Մոսկվայի վրա»,- ասել է Զելենսկին։

«Սա չի նշանակում, որ մենք պետք է կռվով ազատագրենք բոլոր տարածքները։ Կարծում եմ՝ դրան կարելի է հասնել նաև դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է նա՝ հավելելով, որ միևնույն ժամանակ մարտի դաշտում Ռուսաստանի թուլացումը Ուկրաինային ավելի ամուր դիրք կապահովի բանակցությունների սեղանի շուրջ:

  • Կիսվել: