երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հիվանդ պապը Կարմիր հրապարակից չի թելադրելու մեզ իր կարմիր գծերը. Զելենսկի

Հիվանդ պապը Կարմիր հրապարակից չի թելադրելու մեզ իր կարմիր գծերը. Զելենսկի

Վաղ թե ուշ ուկրաինական պատասխանը կհասնի ցանկացած կետի Ռուսաստանի Դաշնությունում, որը վտանգի աղբյուրն է մեր պետության կյանքի ու մեր ժողովրդի համար։ Իսկ նա, ով ցանկանում է մեր երկիրը վերածել բուֆերային գոտու, պետք է մտածի այն մասին, որպեսզի թույլ չտա, որ իր երկիրը վերածվի բուֆերային դաշնության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։

՛՛Ռուսաստանը ցանկանում էր ոչնչացնել Ուկրաինան, բայց պատերազմը վերադարձել է իր տուն։ Հիվանդ պապը Կարմիր հրապարակից, որը մշտապես բոլորին սպառնում է կարմիր կոճակով, չի թելադրելու մեզ իր կարմիր գծերը՝ ինչպես ապրենք, որ ճանապարհով գնանք եւ ինչ ընտրություն անենք՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: