ՀՀ-ից և Ադրբեջանից ՌԴ միրգ-բանջարեղենի ներկրման արգելքը Կրեմլի խնդիրը չէ. Պեսկով
Ադրբեջանից ու Հայաստանից մրգերի ու բանջարեղենի ներկրման արգելքը Կրեմլի խնդիրը չէ, այլ համապատասխան պրոֆիլային գերատեսչությանը պատկանող հարց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria.ru-ն։
Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 10-ից արգելել է Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրկումը: Դեկտեմբերի 14-ից էլ արգելվում է ՀՀ Արմավիրի շրջանից լոլիկի և պղպղեղի ներկրումը:
Ըստ Պեսկովի` պրոֆիլային գերատեսչությունը իր գործողությունները Կրեմլի հետ համաձայնեցնելու պարտավորություն չունի: