հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հենման կետ չգտնելով ՌԴ-ում՝ ռուս գործընկերներն այլ տեղեր են ման գալիս. հենման կետի տրամադրում կարող ենք քննարկել, բայց ցանկալի չէ. Վահան Կոստանյան

Հենման կետ չգտնելով ՌԴ-ում՝ ռուս գործընկերներն այլ տեղեր են ման գալիս. հենման կետի տրամադրում կարող ենք քննարկել, բայց ցանկալի չէ. Վահան Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի համար դժվար է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի  հայտարարությունները։

«Դրանք մեկնաբանելու համար այս կամ այն անձի մեդիագրագիտության վերաբերյալ պետք է գնահատական տամ, այնուամենայնիվ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև կան բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Կոստանյանը հիշեց հայտնի խոսքերից մեկը. «Տվեք ինձ հենման կետ, և ես շուռ կտամ աշխարհը»։

«Կարծես, ռուսաստանցի մեր գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս, բնականաբար, Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների պարագայում հենման կետի տրամադրում մենք կարող ենք քննարկել, բայց ցանկալի չէ»,- հավելեց նա։

  • Կիսվել: