ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայտնի են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի օրն ու վայրը

Հայտնի են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի օրն ու վայրը

ԱՊՀ անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին Մինսկում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Դուշանբեում ընթացող խորհրդի ընդլայնված նիստում:

«Բելառուսի Հանրապետության առաջարկությամբ Կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Մինսկում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին», - ասել է նա: 

2025 թվականի հունվարի 1-ից Համագործակցության մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին: ԱՊՀ-ում համանախագահներ են դարձել Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքմենստանը:

 

  • Կիսվել: