Հայտնաբերվել են Հարավային Կորեայի ՌԾՈւ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները
Հայտնաբերվել են Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր 4 մարդկանց մարմինները։ Այս մասին ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ զոհվածների մնացած մարմինները ներկայում տարհանվում են դեպքի վայրից։ Նրանց կտեղափոխեն Փհոհանի հիվանդանոց։
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ինքնաթիռը կործանվել է այսօր՝ Փոհան քաղաքի Նամգու շրջանի լեռներում։ Ինքնաթիռում եղել է 4 մարդ։ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հետաքննում են պարեկային ինքնաթիռի կործանումը և դադարեցրել են Lockheed P-3 Orion մոդելի բոլոր ութ պարեկային ինքնաթիռների թռիչքները: